ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Ջաբալիայի ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով կա 195 զոհ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտնել է, որ Ջաբալիայի փախստականների ճամբարին հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 195 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալության հրապարակումից։

Ըստ ՀԱՄԱՍ-ի մամուլի գրասենյակի՝ 12 մարդ անհետ կորած է, 777 մարդ վիրավոր է։

Ջաբալիան Գազայի ամենամեծ փախստականների ճամբարն է։ Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը հրամանատարական կենտրոնները տեղակայել է քաղաքացիական շենքերի տակ կամ դրանց մեջ՝ վտանգի տակ դնելով խաղաղ բնակիչներին։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ ճամբարին հասցված հարվածները կարող են պատերազմական հանցագործություններ լինել՝ հաշվի առնելով մարդկային զոհերի թիվը և ճամբարում ավերածությունների մասշտաբը։

Իսրայելական կողմը հայտնել է, որ ավիահարվածների ընթացքում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատար է սպանվել։ Իսկ հոկտեմբերի 27-ին Գազայի հատվածում ցամաքային գործողություններ սկսելուց ի վեր զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 17-ի։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո իսրայելական կողմում զոհերի թիվը 1400 է, շուրջ 240 մարդ գերի է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 8796 մարդ, այդ թվում՝ 3648 երեխա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակ են տոնել «Գրանդ Սվիս»-ի 7-րդ տուրում

Հաջորդը

Հայաստանի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար հատկացումները կրկնապատկվելու են

Առնչվող նյութեր
Դիտել

«Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները

Հունիսի 1-ից Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի…
Դիտել

Ճապոնիան և ԵՄ-ն դեմ են Ռուսաստանի նկատմամբ ամբողջական պատժամիջոցներին

ԵՄ-ն և Ճապոնիան դեմ են արտահայտվել G7 երկրներին ուղղված ԱՄՆ-ի առաջարկին՝ արգելել բոլոր արտահանումները Ռուսաստան։ Համարվում է, որ…
Դիտել

Ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս․ ՀՀ ՄԻՊ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ Մարդու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share