Հայաստանի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար հատկացումները կրկնապատկվելու են

 2024 թվականի պետական բյուջեով հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսվում է ծախսել 1 միլիարդ 159 միլիոն դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Կապիտալ ծախսերի հաջորդ ուղղությունը, որը ցանկանում եմ ընդգծել, հուշարձանների ոլորտին է վերաբերվում, որտեղ ունենք 2024 թվականի համար ռեկորդային ցուցանիշներ. հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգման համար նախատեսում ենք ծախսել 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որը կրկնակի ավելի է 2023 թվականի համեմատ։ Ընդ որում, ասեմ, որ 2023 թվականին արդեն իսկ էական աճ է գրանցվել՝ ավելի քան 600 միլիոն դրամ, որը ևս նախորդ տարիների համեմատ էական ավելացում էր»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ 13 հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգման աշխատանքներ են իրականացվելու, ինչպես նաև 9-ը հուշարձանների գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ներառյալ պեղումների աշխատանքներ են իրականացվելու։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Ջաբալիայի ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով կա 195 զոհ

Հաջորդը

ԱԱԾ հատուկ ստորաբաժանումն արդեն ստեղծված է 

Առնչվող նյութեր
Դիտել

Ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր՝ Գեղարքունիքի մարզում

Oգոստոսի 31-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում,…
Դիտել

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ կեղծ խաղաղասիրությամբ․Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրել է․ «Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է…
Դիտել

Բացվել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի կիսանդրին

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հռչակավոր մարմնամարզիկի կիսանդրին:…
Դիտել

Անահիտ Ավանեսյանը վարչապետի տիկնոջն ուղեկցել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Նոր տարին հրաշքների, հեքիաթների, երազանքների իրականացման ժամանակ է: Ավանդույթի համաձայն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետի տիկնոջն ուղեկցել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share