Սաստիկ բքի պատճառով հանրապետության մի շարք ավտոճանապարհներին արտակարգ իրավիճակ է ստեղծվել

Հայաստանի Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ վերջին օրերին տեղացած առատ ձյան‚ սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրապետության մի շարք ավտոճանապարհներին։

Դեկտեմբերի 25-ին ժամը 13։30-ի դրությամբ սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ճանապարհային դեպարտամենտը կոչ է անում խուսափել նշված ուղղություններով երթևեկելուց։

Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է 2024 թվականին 200 նոր ավտոբուսով համալրել շարժակազմը

Հաջորդը

Եղանակային գործոններով պայմանավորված փրկարար ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Քանաքեռում տեղի ունեցած փոխհրաձգության գործով հետախուզվողը հայտնաբերվել է

Մայիսի 18-ին, կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի…
Դիտել

Մարեկ Կուբերսկին մասնակցել է ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցին

«ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Մարեկ Կուբերսկին մասնակցել է ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցին և ներկայացրել ԵՄ…
Դիտել

Կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ ապրիլի…
Դիտել

Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share