Եղանակային գործոններով պայմանավորված փրկարար ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը

Եղանակային գործոններով պայմանավորված ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ծառայությունը

Վերջին օրերին եղանակային գործոններով և ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր ավտոճանապարհներին արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Միայն դեկտեմբերի 23-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ գրանցվել է 79 դեպք։ Մասնավորապես՝ Ստեփանավան, Սևան, Գավառ, Ջերմուկ քաղաքներում, Յաղդան, Գեղադիր, Ծաղկաշեն, Հորս, Քաղսի, Ֆանտան, Թաթուլ գյուղերում, Աշոցք-Կրասար, Երևան-Սևան, Ապարան-Քուչակ, Թթուջուր-Չքնաղ, Մայակովսկի-Ձորաղբյուր, Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն, Կախակն-Մեծ Մասրիկ, Արեգունի-Գեղամասար, Սիսիան-Վայք և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհներից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 461 տրանսպորտային միջոց և 1261 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Առատ տեղումներով և ձնաբքով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածը ժամանակավորապես դարձել է անանցանելի, ինչի հետևանքով մոտ 400 տրանսպորտային միջոց հայտնվել է խցանման մեջ։

Քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով տեղում շուրջօրյա ռեժիմով օպերատիվորեն աշխատանքներ են իրականացնում փրկարարները, ովքեր Գորայք բնակավայրում նախապես ծավալված առաջնային հենակետում քաղաքացիներին տրամադրում են տաք սնունդ և տաքանալու համար համապատասխան միջոցներ և անհրաժեշտ պարագաներ։

Նշված հատվածում մոտ 210 քաղաքացու առաջնային օգնության կետում ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 85 մարդատար, 16 բեռնատար ավտոմեքենաներ․ աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Ավտոճանապարհներին արգելափակումների, խցանումների մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարարներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ՝ համագործակցելով ոստիկանության պարեկային ծառայողների, ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների աշխատակիցների հետ:

Ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել զգոնությունը և վերը նշված հատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սաստիկ բքի պատճառով հանրապետության մի շարք ավտոճանապարհներին արտակարգ իրավիճակ է ստեղծվել

Հաջորդը

2023-ին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում է ստացել գրեթե 1000 շահառու և քաղաքացի

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր խաղաղապահներն ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՌԴ խաղաղապահները Ղարաբաղում շատ…
Դիտել

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 500 միլիոն դրամի հարկեր չվճարելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է  կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով…
Դիտել

ՄԻՊ-ն արձագանքել է լրագրող Նարե Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպին. ՄԻՊ խորհրդական

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել Mediahub.am լրատվական կայքի լրագրող Նարե Գևորգյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած…
Դիտել

Կախովկայի ՀԷԿ-ում վթարի հետևանքով ՌԴ-ի կողմից վերահսկվող տարածքներում զոհերի թիվը հասել է 17-ի

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթարից հետո զոհերի թիվը հասել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share