Կախովկայի ՀԷԿ-ում վթարի հետևանքով ՌԴ-ի կողմից վերահսկվող տարածքներում զոհերի թիվը հասել է 17-ի

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթարից հետո զոհերի թիվը հասել է 17-ի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է տարածաշրջանի կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն։

«Առավոտվա դրությամբ հաստատվել է 12 զոհ Գոլայա Պրիստանում և 5-ն՝ Ալյոշկիում», – գրել է նա իր Telegram ալիքում։

Ավելի վաղ հաղորդվել էր հեղեղումների հետևանքով 9 զոհի մասին:

Իսկ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածներում, ըստ BBC-ի ռուսական ծառայության, հեղեղումների հետևանքով 10 մարդ է զոհվել: 42 մարդ անհետ կորած է:

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը, որի հետևանքով տասնյակ բնակավայրեր հեղեղվել են: Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին: Հազարավոր մարդիկ տարհանվել են թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական վերահսկողության տակ գտնվող շրջաններից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի Տիգրան Ավինյանը

Հաջորդը

«Covid 19»-ի կանխարգելման միջոցառումների գործընթացում կատարված հանցագործությունների համար մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանի արտաքին գործերի նախարարն այսօր կժամանի Հայաստան

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և…
Դիտել

Ֆրանսիան մտադիր է մեծացնել Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարումը

Ֆրանսիան մտադիր է ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ մեծացնելով ռազմական տեխնիկայի մատակարարումը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը…
Դիտել

Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման որոշումները կարող են բացառապես կամավոր լինել․ Սերգեյ Լավրով

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով…
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը բացասական են

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները Մունդիալի որակավորման փուլի անդրանիկ տուրից առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այս մասին հայտնել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share