Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի Տիգրան Ավինյանը

 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը:  

«Այն բարեփոխումները, որոնք արվել են ու արվում են Երևանում, ակնհայտ են։ Կառավարության կողմից հատկացվել են գումարներ, որոնց շնորհիվ վերելակներ են վերանորոգվում, ավտոբուսներ են բերվում, կանաչապատում է իրականացվում, շենքեր են վերանորոգում։ Այդ ամենն անում է Կառավարությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը հիշեցրեց  44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: «Ես վստահ եմ՝ եթե եկող շաբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո եղած ընտրությունների ժամանակ էր: Մոռանո՞ւմ եք, որ պատերազմից հետո, որ ամենամեծ ցավն էր բոլորի համար, մենք 54 տոկոս ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում»,- ասաց Սիմոնյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները նշանավորվել են արդյունավետ համագործակցության առաջանցիկ զարգացմամբ. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Կախովկայի ՀԷԿ-ում վթարի հետևանքով ՌԴ-ի կողմից վերահսկվող տարածքներում զոհերի թիվը հասել է 17-ի

Առնչվող նյութեր
Դիտել

Լավրովը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը բանակցություններ են վարում…
Դիտել

Իրականացվում են Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի մատուռ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ պետական բյուջեի միջոցներով Տավուշի մարզում իրականացվում են Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի մատուռ տանող 0,246 կմ…
Դիտել

Երևանում կկառուցվի վերգետնյա բարձրահարկ ավտոկայանատեղի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ մեկնարկել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share