Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ

Նոյեմբերի 16-ին կայացել է ունեցել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված մանրաձկան հերթական խմբաքանակի բացթողումը Սևանա լիճ։

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ՝ 3,9 գրամ միջին քաշով։

Բնապահպանական միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, «Սևան Ազգային պարկ»-ի, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, «Սևանի իշխան»ՓԲԸ ներկայացուցիչներ։

«Շրջակա միջավայրի նախարարության ընթացիկ ծրագրում նաև Սևանի իշխանի պահպանության ու վերարտադրության քաղաքականությունն է, որի շրջանակներում էլ այսօր իրականացնում ենք սույն միջոցառումը։ Միաժամանակ մեր ուշադրության կենտրոնում են Սևանա լճի և լիճ թափվող գետերի ջրային և կենդանական ռեսուրսների պահպանության խնդիրները, որոնց փորձում ենք լուծում տալ մեկ ընդհանուր ծրագրային փաթեթով, իրար փոխկապակցված ու փոխլրացնող քայլերի իրականացմամբ»-նշել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

«Սևանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում սա նմանատիպ երկրորդ միջոցառումն է, որի արդյունքում, ընդհանուր գումարով, Սևանա լիճ է բաց թողնվել «Գեղարքունի» տեսակի 230 հազար հատ մանրաձուկ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանրապետության տարածքում տեղացել է առաջին ձյունը

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սուրեն Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական գործողությունների արդյունքում խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Գլոբալացվող աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից հրամայականները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակցել է…
Դիտել

Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում…
Դիտել

Թուրքիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտի պայթյունի տուժածներին

Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտի բենզալցակայանի պայթյունի զոհերի հարազատներին և բարեկամներին։ «Խորը ցավով ենք հայտնում, որ սեպտեմբերի 25-ին…
Դիտել

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի հանրապետության դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնել է, որ այսօր ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազներ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share