Հանրապետության տարածքում տեղացել է առաջին ձյունը

Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված անցած գիշեր և այսօր առավոտյան ժամերին հանրապետության  ողջ տարածքում դիտվել են տեղումներ, ծովի մակերևույթից 2000մ և ավելի բարձրությունների վրա ձյան տեսքով։ 

Ձյուն է տեղացել Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի բարձրադիր բնակավայրերում, առանձին հատվածներում ձևավորվել է 5-10սմ բարձրությամբ ձնածածկույթ։ Ներկա պահին տեղումները շարունակվում են Վայոց ձորում և Սյունիքում, սակայն կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հատկապես առատ ձյուն է տեղում Որոտանի լեռնանցքում՝ Զանգեր կոչվող հատվածում, որը նաև ուղեկցվում է թույլ բքով։

Նոյեմբերի 18-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին առանձին շրջաններում, 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում կրկին սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան տեսքով։ Նոյեմբերի 21-ին կեսօրից հետո կրկին կանխատեսվում է տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի ևս 5-7 աստիճանով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի․ Պապոյան

Հաջորդը

Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ

Առնչվող նյութեր
Դիտել

Գործընթացը նման է փակուղայինի, դա մեծացնում է մարտական գործողությունների հավանականությունը. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը…
Դիտել

«Երևանի պահածոների գործարան» փբը-ի տնօրեն Ի. Մ.-ն կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում…
Դիտել

Տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 12.5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մայիս ամիսներին ավելացել է 12.5 տոկոսով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ արդյունաբերական…
Դիտել

Էմանուել Մակրոնը ժամանել է Հնդկաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հնդկաստան։ Մակրոնը մայրաքաղաք Դելիում մասնակցելու է Հնդկաստանի օրվա տոնակատարությանը: Նա, որպես գլխավոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share