Տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 12.5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մայիս ամիսներին ավելացել է 12.5 տոկոսով։

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.7 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ  ավելացումը կազմել է 24.5 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 19.9 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 86.9 տոկոսով:  Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 5 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 93.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 83.3 տոկոսով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեության, Հայաստանը պատրաստ չէ․ Ալեն Սիմոնյան

Հաջորդը

Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են մեկնարկել հուլիսին

Առնչվող նյութեր
Դիտել

Կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր…
Դիտել

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները. Արցախի պետնախարար

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները և ստացել ենք այն,…
Դիտել

Հայաստան-Իրան․ Մոտիկ ու միեւնույն ժամանակ հեռու հարեւաններ (տեսանյութ)

Իրանի նկատմամբ արեւմուտքի պատժամիջոցների կասեցումը կարող է նոր դուռ բացել ոչ միայն Իրանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի` այդ թվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share