Հայաստանից ծաղիկների արտահանումը դեպի Ռուսաստան՝ կրկնապատկվել է

Աննախադեպ ցուցանիշներ

Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ, տեղեկությունը հայտնել է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից ՌԴ էր արտահանվել ավելի քան 11 մլն հատ ծաղիկ։

Ըստ ռուսական գերատեսչության՝ Հայաստանից ամենից շատ արտահանվել են կակաչներ՝ 15,7 միլիոն հատ, քանակով հաջորդում են վարդերը՝ 4,3 միլիոն հատ։ Այս տարի ներկրվել է նաև 211 հազար հատ ալստրոմերիա, 88 հազար հատ հերբերա, 2 հազար հատ քրիզանթեմներ և 1500 հատ նարգիզ։

Իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել գրեթե 5,5 մլն հատ կակաչ՝ գրեթե 3 անգամ պակաս 2024-ի համեմատ, 3,1 մլն հատ վարդեր՝ մոտ 1,3 անգամ քիչ:

Արտադրության ծավալներն աճում են

Արարատի մարզի Դարակերտ բնակավայրի բնակիչ Գարիկ Ղազարյանի  ջերմատան հոլանդական վարդերի 70 տոկոսն արտահանվում է, միայն 30 տոկոսն է տեղում սպառվում: Արտահանման հասցեները Ռուսաստանն ու Վրաստանն են:

Ջերմոցատիրոջ խոսքով՝ տարեցտարի ծաղկի արտադրության ծավալներն աճում են. անգամ բանջարեղենի ջերմոցներն են քանդում և ծաղիկներ աճեցնում:

Գարիկ Ղազարյանի ջերմատան մի մասը նաև գերբերան է զբաղեցնում: Հարավաֆրիկյան այս գեղեցկուհուն տարիներ շարունակ այլ երկրից են Հայաստան ներկրել, վերջերս, սակայն, այն ոչ միայն բավարարում է ներքին պահանջարկը, այլև մեծ քանակությամբ արտահանվում:

«Վերջին տարիների համեմատ՝ մեծ քանակությամբ արտահանում է եղել: Քանի որ արտահանման ծավալները մեծ են եղել, շուկայում լճացում չի առաջացել:  Հավատացեք, եթե արտահանում չլիներ, շուկայում հիմա լճացում կլիներ: Պատերազմից հետո, պայմանավորված հուղարկություններով և սգո տարբեր առիթներով, ծաղկի՝ վարդի, մեխակի, գերբերայի պահանջարկն է ավելացել:  Գյուղացիներն սկսել են ջերմոցներում մեծ քանակությամբ ծաղիկներ մշակել»,-   Ագրոպրեսի հետ զրույցում նշեց նա:

Արտադրության ծավալների աճին նպաստել է պետությունը: Ջերմոցատերն ընդգծեց, որ կառավարությունն իրենց թիկունքին է կանգնել, ջերմոցային տնտեսությունների զարգացմա համար 5 տոկոսանոց վարկեր է տրամադրել, իրենք էլ օգտվել են դրանից և անուշ բույրով այս գործով զբաղվել:

Ռուբլու գնանկումը դժգոհության պատճառ

Մինչ ռուսական կողմը խոսում է Հայաստանից մեծ քանակությամբ ծաղկի արտահանման մասին, Մասիս խոշորացված համայնքի ֆերմեր Միքայել Նազարյանը հակառակն է պնդում: Նա մի քանի տարի է՝ դադարեցրել է վարդերի արտահանումը Ռուսաստան:

Ըստ աարտադրողի՝ ռուբլու գնանկման պատճառով այլևս Մոսկվայի հետ ծաղկի առևտրով զբաղվելը ձեռնտու գործ չէ:

«Երբ ռուբլու կուրսը դարձավ 4,3, այլևս ծաղիկ արտահանելը շահույթ չի բերում, իսկ ծաղկի գինը նույնն է մնացել: Տարիներ առաջ ռուբլու կուրսը 7-8 էր, ինչի դեպքում եկամտաբեր էր ՌԴ-ի հետ ծաղկի առևտուրը, հիմա անօգուտ գործ է»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Վարդերի աճեցմամբ զբաղվող ֆերմերը նաև տեղական շուկայում է ծաղկի իրացումից դժգոհ:

Նրա արձանագրմամբ՝ շուկայում լճացում է, ծաղկի գինն էլ ցածր: Չնայած արտադրողի բողոքներին՝ Մարտի 8-ին շուկայում այլ պատկեր էր: Ագրոպրեսը Երևանի Մաշտոցի պողոտայի մի քանի ծաղկի վաճառքի կետերում է շրջել և նկատել, որ զգալի բարձր գներով են վաճառվում:

Աննախադեպ են նաև գները

Ինչպես ծաղկավաճառներից մեկը ներկայացրեց, ամենաթանկ ծաղիկը ռանունկուլուսն է, որի հատն արժեր 2 հազար դրամ։

Նկատեցինք, որ կակաչի գները տատանվում էին 700-800 դրամի սահմանում, իսկ վարդերը՝ 1000։ Կային նաև կակաչներ, որոնց հատն արժեր 1000-1500 դրամ։

Ներկայացնելով տոնական օրերին ծաղկի գները՝ ֆերմեր Միքայել Նազարյանին հարցրեցինք, թե ինչու է դժգոհ վաճառքի արժեքներից:

Մեր հարցին ծաղիկ արտադրողը պատասխանեց. «Եթե կարելի է տարվա մեջ 3 օր աշխատել և գումար վաստակել և դա ձեռք բերում համարել, ուրեմն, այդպես կարծեք: Տարվա մնացած 363 օրն առևտուրը շատ վատ է լինում»:

Ֆերմերը սրտնեղեց, եթե իրավիճակը նման ձևով շարունակվի, ստիպված է լինելու ջերմոցը քանդել:

Մեկ Ռուսաստանն է առաջատար, մեկ՝ Վրաստանը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տրամադրած տվյալների համաձայն ևս ընթացիկ և անցյալ տարում ՀՀ-ից արտահանված ծաղիկների առյուծի բաժինը Ռուսաստանին է հասել: Արտահանման ցուցանիշով երկրորդ տեղում Վրաստանն է:

ՍԱՏՄ-ի տվյալներով՝ 2023 թվականին ՀՀ-ից Ռուսաստան է արտահանվել 17.61923 հատ ծաղիկ, իսկ Վրաստան՝ 1.569642 հատ: Ծաղկի արտահանման ցուցանիշներով Վրաստանին հաջորդում է Շվեդիան, Բելառուսը և ԱՄՆ-ը: Մեր երկրի արտադրած ծաղիկները արտահանվել են նաև Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա ու Ղազախստան, քիչ քանակությամբ նաև Արաբական Միացյալ Էմիրություններ:

Համեմատությամբ համար փաստեք, որ, ըստ ՍԱՏՄ-ի, 2022 թվականին մեր հանրապետությունից ավել շատ ծաղիկ արտահանվել է ոչ թե Ռուսաստան, այլ՝ հարևան Վրաստան:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան Աղբյուրը՝  Agropress

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ անդամության թեկնածությունը պետք է հանրային քննարկման առարկա դառնա. Փաշինյան

Հաջորդը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստանի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում ընդունված բանաձևին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և ԵԱՏՄ միջև ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է ավելի քան 90%-ով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների…
Դիտել

ՊՆ-ն հերքում է

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան…
Դիտել

Գեղարքունիքի մարզում գնացքը բախվել է խոշոր եղջերավոր անասուններին. կովերը սատկել են, գնացքը՝ վնասվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։ Ինչպես հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share