ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ անդամության թեկնածությունը պետք է հանրային քննարկման առարկա դառնա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:

«Կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Սա ևս մեկ առիթ է քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը և հույս ունեմ, որ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներ ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը»,- կառավարության մարտի 14-ի նիստին ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է շարունակել աշխատանքները Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ։

«Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կցանկանա Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, Եվրամիության ինստիտուտները պետք է աջակցեն»,- նկատել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ բանաձևը 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա աջակցություն է հայտնում ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը։

Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկում է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։

ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։

Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին կոչ է անում ակտիվ աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հարցում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև մարդկանց միջև շփումների, անվտանգության, քաղաքական երկխոսության ոլորտներում։

2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Նախորդ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության անդամակցության հարցը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ՝ գործակցության խորացման ուղղությամբ. Ալեն Սիմոնյան

Հաջորդը

Հայաստանից ծաղիկների արտահանումը դեպի Ռուսաստան՝ կրկնապատկվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ՝ իհարկե, մնալ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կմիջամտի Հայաստանի վրա հարձակման դեպքում, սակայն…
Դիտել

ՀՀ-ն Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հիմքով դիմում է Արդարադատության միջազգային դատարան

Հայաստանը  դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ՄԻԵԴ-ում…
Դիտել

Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Մայիսի 17-ին կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի…
Դիտել

Բաքուն բացասական է արձագանքել Երեւանի առաջարկներին (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզրոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարռնալով Ադրբեջանին փոխանցած հայկական կողմի առաջարկություններին, որոնք վերաբերում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share