Գործնականում, հակամարտությունները իրականում չունեն քաղաքական լուծում․ Հակոբ Բադալյան

Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ, ասում է պետքարտուղարության խոսնակը: Քանի՞ քանի անգամ ենք լսել ու միամտաբար արել եզրակացություններ, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չունի ռազմական լուծում»: Դա ասել են Մինսկի խմբի համանախագահները, դա ասել են միջազգային կառույցների ներկայացուցիչները, եւ այլն: Այս մասին գրառում է արել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Գործնականում, հակամարտությունները իրականում չունեն քաղաքական լուծում: Բոլոր հակամարտությունների լուծման աղբյուրը ուժն է: Այլ հարցէ, որ մի տեղ ուժի գործադրման բանը կարող է չհասնել, մեկ այլ տեղ՝ անհրաժեշտ լինի ուժի անմիջական գործադրում: Բայց, որեւէ հակամարտություն չունի քաղաքական կարգավորում: Քաղաքական կարգավորում նշանակում է հակամարտության կողմերի փոխհամաձայնություն՝ խորքային փոխհամաձայնություն, երբ երկու կողմն էլ կունենան ավելի շատ բավարարության, քան անբավարարության զգացում: Հակամարտությունները ունենում են ոչ թե քաղաքական կարգավորում, այլ քաղաքական կառավարում:

Այսօր Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը մնացել է առանց կառավարման: Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը կառավարման վերջին ձեւաչափն էր, որի դե ֆակտո սառեցումը բերեց իրավիճակի թեժացման: 44-օրյա պատերազմից հետո իրավիճակի կառավարման ճգնաժամ է, արդեն նաեւ պայմանավորված խորացող ու ընդլայնվող համաշխարհային պատերազմով: Կառավարման ճգնաժամ ասվածն անշուշտ չի նշանակում, թե տեղի ունեցող գործընթացները բացարձակ ինքնահոս են:

Խոսքն այն մասին է, որ չկա կառավարման պատասխանատվություն վերցնելու պատրաստ որեւէ սուբյեկտ, կամ սուբյեկտների որեւէ ձեւաչափ, հավաքականություն: Որովհետեւ այսօր պատասխանատվությունը ոչ մեկին պետք չէ, պատասխանատվությունը ավելորդ բեռ է, կաշկանդվածություն: Այդ մենք մեզ կարող ենք միամտորեն համոզել, թե Ալիեւը տապալեց արեւմտյան հարթակները: Պարզապես Ալիեւը հասկացավ, թե ինչ է պետք Արեւմուտքին՝ ազատվել պատասխանատվությունից, որովհետեւ չկա քաղաքական կարգավորում, փոխարենը կան լիքը անելիքներ ու հարցեր թե Կովկասի, թե հարակից կարեւորագույն այլ ռեգիոնների համար պայքարում»,-նշել է Հակոբ Բադալյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատմությունը մերօրյա Հայաստանին տվել է եզակի շանս ու մեծ հնարավորություններ. Շիրինյան

Հաջորդը

Ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության…
Դիտել

ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևոր փաստաթուղթ է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է երեկ Արցախում ադրբեջանական ռազմական սադրանքին, ինչի հետևանքով հայկական կողմն…
Դիտել

Խաղաղությունը կփակի «պատերազմի կուսակցության» ճանապարհը

1998-ի փետրվարի 3-ին հրաժարական ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «խաղաղության կուսակցությունը» Հայաստանում պարտվել է…
Դիտել

Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց։ Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share