Գեղարքունիքի մարզում գնացքը բախվել է խոշոր եղջերավոր անասուններին. կովերը սատկել են, գնացքը՝ վնասվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է աղբյուրը, նյութերը նախապատրաստվել և ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ վարույթ է նախաձեռնվել։

Այդ օրը՝ ժամը 15։45-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ահազանգել են ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել, որ Վարդենիս-Շորժա 159 կմ պիկետ 4-րդ գծահատվածում գնացքը հարվածել է 2 կովի և անցել։

Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակարտար Արա Այվազյանի գխավորությամբ, պարզել են, որ խոշոր եղջրավոր անասուններին բախվելու հետևանքով վնասվել է շարժակազմի 2-րդ ինքնակցորդիչի անջատման մեխանիզմը, կոտրվել է թափքին միացնող ուղղահայաց պահպանակը, անջատման մեխանիզմը ինքնակցորդիչի բարձրացնող վալիկին միացնող շղթան, ինչպես նաև թափքի վերջութային ծորակի խողովակը, ինչի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղուն» պատճառվել է գույքային վնաս։

Վարդենիսի ոստիկանները պարզել են նաև, որ «Զազո» և «Զոզո» խոշոր եղջրավոր անասունները պատկանել են 43-ամյա Սամվել Մ. -ին, ում նույնպես պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 3. 000 000 դրամով տուգանել է տնտեսվարողներին

Հաջորդը

ՀՀ ԱԺ փոխնախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ը կքննարկի Երևանին համատեղ միջոցներով օգնություն ցուցաբերելու առաջարկները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն Հայաստանում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share