ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 3. 000 000 դրամով տուգանել է տնտեսվարողներին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարեկան գործունեության ծրագրով հաստատված տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում 2-րդ եռամսյակում պլանավորված ստուգումների շրջանակներում Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից Ա/Ձ Ա. Սիրականյանին, Ա/Ձ Հ. Սուվարյանին և Ա/Ձ Գ. Պետրոսյանին պատկանող բենզալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններիս բենզալցակայանները գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացություններ։

Այս մասին տեղեկանում ենք Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Այսինքն՝ խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի և 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ԱՎՕ շահագործողը խախտել է նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին պահանջները։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից երեք տնտեսավարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ջոնսոնը կարող Է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը. Telegraph

Հաջորդը

Գեղարքունիքի մարզում գնացքը բախվել է խոշոր եղջերավոր անասուններին. կովերը սատկել են, գնացքը՝ վնասվել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս. ՊՆ

ՀՀ Պաշտօանության մամուլի խոսնակը տեղեկքցնում է, որ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ…
Դիտել

ՀՀ նախագահն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ողջունելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share