Ջոնսոնը կարող Է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը. Telegraph

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող եղած ղեկավար Բորիս Ջոնսոնը կարող Է զբաղեցնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշոնն այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Ենս Ստոլտենբերգը հաջորդ տարվա սեպտեմբերին թողնի իր աթոռը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 27-ին այդ մասին հաղորդել Է The Daily Telegraph թերթը:

Հրատարակության տվյալներով՝ ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը որպես ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար: Մինչեւ Ջոնսոնն այդ դերի համար նկատի Էին առնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության նախկին վարչապետեր Թերեզա Մեյին եւ Դեւիդ Քեմերոնին, նշում Է թերթը:

Հրատարակությունն ընդգծում Է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար արդեն վաղուց են առաջարկում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի՝ նկատի ունենալով եվրոպացի քաղաքական գործիչների նկատմամբ ԱՄՆ-ի անվստահությունը, որոնք բազմիցս հայտարարել են Եվրամիության նոր բանակ ստեղծելու՝ իենց պլանների մասին: Հուլիսի 7-ին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցուցադրաբար լքեց գրեթե 60 հոգի, Բորիս Ջոնսոնը հայտարարեց Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին:

Նա նաեւ հայտնեց, որ կթոնի վարչապետի պաշտոնը, հենց որ ընտրվի թորիների նոր առաջնորդ, որը կգլխավորի կաբինետը: Դա պետք Է տեղի ունենա սեպտեմբերի 5-ին, իսկ նոր վարչապետ կդառնա արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը կամ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը: Թեկնածուի ճակատագիրը կորոշեն կառավարող կուսակցության գրեթե 200 հազար անդամները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մանկապարտեզի հարևանությամբ բաց տարածքում հայտնաբերվել է կիսանեխած դի

Հաջորդը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 3. 000 000 դրամով տուգանել է տնտեսվարողներին

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ն պատրաստ է աջակից լինել Ձեր երկրին՝ առաջնահերթությունները լայն թափով կյանքի կոչելու համար․ Շառլ Միշել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը:…
Դիտել

ԱՄՆ Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում է հնարավորին կերպով արագ վերադառնալ առարկայական բանակցությունների

Միացյալ Նահանգները կողմերին հորդորում է հնարավորին կերպով արագ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային…
Դիտել

ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը իրավիճակի…
Դիտել

Հայերը համալրում են տարածքային պաշտպանության շարքերը. Ուկրաինայի հայերի միության հայտարարությունը

Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել`Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։ «Մենք` Ուկրաինայի քաղաքացիներն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share