Շարունակելու ենք ՀՀ-ի հետ աշխատել պաշտպանության, անվտանգության հարցերում․ Ջեյմս Օ՛Բրայեն

Երևանում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ ունեցած ելույթում ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար  Ջեյմս Օ՛Բրայենն անդրադարձավ ՀՀ-ի հետ մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացմանը։

Նա հիշեցրեց, որ վերջերս Հայաստան էր այցելել  ԱՄՆ փոխպետքարտուղարներից Բրենդոն Յոդերը, որը համակարգում է թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերը։

«Մենք շարունակելու ենք արդարադատության բարեփոխումների ոլորտում աշխատանքները։ Մենք նաև պաշտպանության, անվտանգության հարցերում ենք շարունակելու աշխատել։ Նախորդ տարի տեղի ունեցավ մեր համատեղ առաջին զորավարժությունը, մենք սպասում ենք ավելիին։ Ակնկալում ենք աշխատել կիբեռանվտանգության, սահմանների, էներգետիկ, պարենային անվտանգության ոլորտներում։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին։ Մեր ծրագիրն այն է, որ այս ռազմավարական երկխոսությունը փոխարինենք ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցել փոխգործակցությունը»,- նշել է Ջեյմս Օ՛Բրայենը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները կաշառք են ստացել դատապարտյալներից

Հաջորդը

Մաշտոցի պողոտայում դանակահարված 19–ամյա երիտասարդը մահացել է. ՔԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռայիսին նման…
Դիտել

Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում․Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ցավով է մոտենում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունների վերաբերյալ…
Դիտել

Աշոցքում շահագործման է հանձնվել հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը

Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share