Շիրակի մարզում ներկա պահին աղետավտանգ իրավիճակ չկա

Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի, փրկարար ծառայության, համայնքային պատասխանատուները, այսօր եղել են մի շարք ջրամբարներում դիտարկելու եղանակային պայմաններով պայմանավորված ընդհանուր իրավիճակը։

Պատասխանատուները եղել են Թավշուտի ջրամբարում, Արփի լճում, Աշոցք-Կարմրավան հատվածում, ջրամբարների պատասխանատուների հետ տեղում ծանոթացել իրավիճակին, հորդառատ անձրևներից հետո ջրի քանակին, լցվածությանն ու դրանից ենթադրվող հետագայում ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։

Զեկուցվել է, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա։

Մարզպետը հանձնարարել է մարզի բոլոր համայնքների ղեկավարներին լինել առավել զգոն, արտակարգ իրավիճակների համայնքային հանձնաժողովները պատրաստի վիճակի պահել, համապատասխան բոլոր կառույցներին իրականացնել պարտականություններից և լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բագրատ Գալստանյանն այլևս հոգևորական չէ

Հաջորդը

ՀՀ ՔԿ-ն նախազգուշացնում է, որ օրենքով սահմանված իր գործառույթների շրջանակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները

Առնչվող նյութեր
Դիտել

Նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի և հանձնաժողովի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոլդովա. սպասվում է հնգակողմ հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Վարչապետը…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share