Նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի և հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի հետ աշխատանքային շրջայց է կատարել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով:

Կոմիտեի ղեկավարը և ԱԺ պատգամավորները շրջել են Բագրատաշենի անցակետի տարածքով, ծանոթացել են մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը: 

Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում սահմանահատման գործընթացների դյուրացման և թվայնացման ուղղությամբ: 

ԱԺ պատգամավորներին ներկայացվել են նաև Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, էլեկտրոնային նոր ծրագրերի ենթահամակարգերի ներդրման ընթացքը, որոնց արդյունքում նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը, բարձրացնել մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետությունը: Միաժամանակ մաքսային բարեփոխումների արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին մաքսակետում ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձևակերպումներին առնչվող գործընթացները:

Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացումն իրականացվում է մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ն պատասխանատու է Ուկրաինայում կրակ բորբոքելու համար․ Իրանի ԱԳՆ

Հաջորդը

ԱՄՆ կրկնել է Ադրբեջանին ուղղված կոչը

Առնչվող նյութեր
Դիտել

Մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր՝ Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում ադրբեջանական մաքսակետեր տեղակայելու հարցին: «Երեկ Ադրբեջանից ոչ…
Դիտել

Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում նոր դեսպանի պաշտոնում Սենատին է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Քրիստինա…
Դիտել

Հայաստանին է փոխանցվել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) քառամսյա նախագահությունը

Մարտի 23-ին տեղի ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստը, որի…
Դիտել

ԱՄՆ մեկնող օտարերկրացիները պետք է լիարժեք պատվաստված լինեն և ունենան բացասական արդյունքով թեստ

Նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share