ԱՄՆ կրկնել է Ադրբեջանին ուղղված կոչը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, Լաչինի միջանցքի շրջափակմանը:

«Միացյալ Նահանգները հույս ունի, որ ուղիղ երկխոսությունը երկու երկրների միջև կհանգեցնի այն հարցերի լուծմանը, որոնք վաղուց բաժանում են Հայաստանն ու Ադրբեջանը, և այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, կհասնենք տևական խաղաղության»,- ասել է Փրայսը։

Փրայսը նշել է, որ իրենք լավ են պատկերացում իրավիճակը և ունեն տարբեր մտահոգություններ:

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական առևտրային և մասնավոր ճանապարհորդությունների շարունակական խոչընդոտումը սննդի, վառելիքի և դեղորայքի պակաս է առաջացնում բնակիչների համար, որոնք այդ միջանցքից են ստանում այդ հիմնական պաշարները: Բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն ավելի են խորացնում հումանիտար իրավիճակի վատթարացումը։

«Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ կոմերցիոն և մասնավոր ճանապարհորդությունները։ Կարծում ենք, որ պետք է լուծում գտնենք այս փակուղուց դուրս գալու համար՝ ապահովելու տարածքում ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Կարծում ենք, որ առաջընթացի ճանապարհը, ինչպես նախկինում ասացի, բանակցությունների միջոցով է: Մենք հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցելուն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը․ ՊԵԿ

Հաջորդը

Լեռնային Ղարաբաղում կատարվողը սոսկ հումանիտար աղետ չէ. Արմեն Գևորգյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահների համար պատրաստել են 2000 կուլիչ

Արցախում ռուսխաղաղապահ զորախմբի տեղակայման հիմնական կետի խոհարարները նախապատրաստվում են Քրիստոսի հարության տոնին: Զատկի նախօրեին զինվորական անձնակազմի համար պատրաստվել…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

Հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության ԱԳ նախարար Շեյխ Մուհամմադ բին…
Դիտել

Կաշառք ստանալու դեպքով ձերբակալվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյա և ևս 4 անձ

Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share