Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց տոնը: Այս առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը:

Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձավ Սուրբ Վարդանանց տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սիրելիներ, Վարդանանց հիշատակումն այսօր առավել քան արդիական է, որովհետև անցնող մի քանի տարիների ընթացքում հոգևոր, կրթական, մտավոր և ռազմական հարատև պայքարի մեջ ենք։

Եվ այդ պայքարը կարծես ոչ թե տանում է մեզ դեպի հաղթանակի, այլ միայն կորուստների։ Սակայն հենց այստեղ է, որ Վարդանանց խորհուրդը գալիս է մեզ պատգամելու, որ եթե մեր զորագլուխը Հիսուսն է, մեր բանակը խավարի մեջ ամենալուսավորն ու ամենաանմեղն է։ Ամեն պայքար կարող ենք հաջողությամբ պսակել, եթե մեր հայացքն ուղղված է մեր հավատքի զորագլխին»։

Հայր Շահեն նաև միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:

Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, պայծառացման և Նորին Սրբության կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարներն անդրադարձել են խաղաղության պայմանագրի բանակցություններին

Հաջորդը

Ուղեվարձի թանկացման հարցը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից

Առնչվող նյութեր
Դիտել

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ հիմնանորոգվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ1+000-կմ17+000 հատվածը (բացառությամբ կմ2+800-կմ5+300, կմ5+750-կմ5+886 և…
Դիտել

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել

2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղականով հափշտակել…
Դիտել

ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է Երեւանի քաղաքապետին

Անդրադառնալով սոցիալական հարթակում մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը՝ հարկ է նշել, որ համաճարակի պայմաններում մանկապարտեզներում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share