Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարներն անդրադարձել են խաղաղության պայմանագրի բանակցություններին

Փետրվարի 8-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման  հեռանկարների շուրջ: Ընդգծվել են Հայաստանում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը և այդ ուղղությամբ հետագա երկկողմ համագործակցության պատրաստակամությունը: Այս, ինչպես նաև անպատժելիության հաղթահարման դեմ պայքարի համատեքստում գոհունակությամբ նշվել է նաև Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։ 

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը կարևորել է տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը, այդ թվում նաև՝ ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման նպատակով: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և ընդհանուր անվտանգային իրավիճակին։ 

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականը: Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, այլև մյուս կողմի` Ադրբեջանի հստակ հանձնառությունն առանցքային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները, մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը: 

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման և ՀՀ խաղաղության օրակարգի համատեքստում նախարար Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում դրված հանրաճանաչ սկզբունքներին։ 

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումներն ու քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուստամ Բադասյանը Լոնդոնում քննարկել է կրիպտոարժույթների ակտիվների հարկման ընթացակարգերը

Հաջորդը

Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից: «Նիստի ընթացքում նախատեսվում…
Դիտել

Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա. ՔՊ պատգամավոր

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադարձավ Արցախի Ազգային ժողովի երեկվա հայտարարությանը, հայտարարել է, որ…
Դիտել

Հայաստանի համար կարևոր կլինի, եթե ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը լինի Ջերմուկում. Հակոբ Բադալյան

Հայաստանի համար կարեւոր կլինի հասնել նրան, որ էդ դիտորդական առաքելության կենտրոնակայանը լինի Ջերմուկում։ Այս մասին նշված է քաղաքական…
Դիտել

Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share