Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս

Նոյեմբերի 6-ին հետախույզի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս:

Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը՝ նախարար Պապիկյանը և հրավիրվածները մասնակցել են 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի բացման արարողությանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ և ծաղիկներ է խոնարհել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։

Հանդիսավոր միջոցառման ժամանակ նախարար Պապիկյանը, բարձր գնահատելով հետախույզի դերն ու նշանակությունը զինված ուժերի մարտունակության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում, հիշեցնելով «Մեկ անգամ հետախույզ, ընդմիշտ հետախույզ» կարգախոսը, ընդգծել է այն մեծ պատասխանատվությունն ու առաքելությունը, որը դրված է առանց փառքի իրավունքի սխրանքներ գործող զորակազմի ուսերին:

Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հետամուտ է լինելու զորատեսակի արհեստավարժության ամրապնդմանը, կարողությունների կատարելագործմանը:

Ելույթներով հանդես եկան նաև պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանը:

Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։

Հետմահու պարգևատրված զինծառայողների պարգևները նախարարը հանձնել է նրանց ընտանիքների անդամներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվում է շաբաթ և կիրակի Հրազդանի կիրճում երթևեկությունը արգելելու հարցը

Հաջորդը

Արցախից բռնի տեղահանվածներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ…
Դիտել

Որոնողական աշխատանքներն շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 13-ին փրկարարական մեկ ջոկատով…
Դիտել

Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ․ «Ադրբեջանի ծանր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share