Քննարկվում է շաբաթ և կիրակի Հրազդանի կիրճում երթևեկությունը արգելելու հարցը

Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և առողջ ապրելակերպը խթանելու համար շաբաթ և կիրակի օրերին կիրճում մեքենաների երթևեկությունը արգելելու հնարավորություն պետք է ստեղծել՝ առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա հարցը մեկ անգամ արդեն քննարկվել է, և պետք է իրականացնել։

Քաղաքապետը հորդորեց ֆիքսել այդ հանձնարարականը, ապա հավելեց՝ պետք է որոշակի հնարավորություններ ստեղծել, եթե կարիք կա, նույնիսկ օրենսդրական, որպեսզի հեռակառավարվող թաքնված շլագբաումներ տեղադրել, որովհետև անընդհատ վարչարարություն անելը էֆեկտիվ չէ, եթե կարելի է շաբաթ-կիրակի օրերին ուղղակի ճանապարհը փակել:

Երևանի տրանսպորտի վարչության պետն ասաց, որ մեկ-երկու օրվա մեջ ճանապարհի կահավորումը պատշաճ տեսքի կբերվի, ու պատշաճ հսկողություն կիրականացվի, պարեկների և ՃՈ աշխատակիցների հետ էլ կաշխատեն, որ հասկանան՝ ինչպես են կարգավորում խնդիրը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկու զոհ և վիրավորներ Սևան–Մարտունի-Գետափ ճանապարհին

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս

Առնչվող նյութեր
Դիտել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հափշտակվել է 908 մլն դրամ. Արա Մինասյանից բացի՝ ևս երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազի…
Դիտել

Ձերբակալվել է Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի զարմուհին

Իրանի հոգևոր առաջնորդ և գերագույն այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհին՝ Ֆարիդե Մորադխանին, ձերբակալվել է այն բանից հետո, երբ համաշխարհային…
Դիտել

Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 երեխաներից 13-ը արդեն դուրս են գրվել

Մայիսի 18-ին  Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից  սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը  արդեն դուրս են…
Դիտել

Հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն. Արարատ Միրզոյան

Հարավային Կովկասում արժանապատիվ խաղաղության համար կենսական անհրաժեշտություն է ապահովել ուժի կիրառման ու այլատյաց քաղաքականության բացառումը. հայտարարել է ԱԳ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share