Թերություն վերացնելու կուլտուրան շինարարության ու ճանապարհաշինության ոլորտում կասկածելի է. վարչապետ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհաշինության որակին․ «Պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում թերություն վերացնել։ Ենթադրենք, ճանապարհը կառուցվել է, 6 ամիս կամ 3 ամիս հետո փոս է հայտնվել այնտեղ։ Շինարարն ասում է՝ օքեյ, կգնամ, թերությունը կվերացնեմ։ Գնում, ծածկում է այդ փոսը։ Հինգ օրից ուրիշ տեղ էլ է փոս առաջանում։ Ասում է՝ օքեյ, կգնամ, էդ էլ կվերացնեմ։ Յոթ օրից՝ էլի, հինգ օրից՝ էլի․․․ Ու մենք ճանապարհների փոխարեն ունենում ենք կարկատանների հավաքածու։ Դե, ասում է, թերությունները վերացրել եմ։ Սա անընդունելի է»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ թերություն վերացնելու կուլտուրան շինարարության ու ճանապարհաշինության ոլորտում կասկածելի է. «Եթե այդ փոսը նույնիսկ օբյեկտիվ պատճառներով է առաջացել, այն լցնելիս, միևնույն է, ճանապարհի բուն հարթությունից կամ բարձր է լինելու կամ ցածր։ Քանի՞ անգամ եմ Ձեզ ասել, պարոն Սանոսյան։ Հայաստանում մինչև հիմա ճանապարհաշինության երկու կտորը, երբ մի կապալառուն կառուցում, ավարտում է, մյուս կապալառուի կառուցածն է սկսում, և չկա մի կետ, որտեղ երթևեկելիս չզգաս, որ շինարարը փոխվեց… Ինչով ուզում ես երթևեկի․ անհնար է, որ չզգաս՝ սա ուրիշ շինարար է արել։ Տեղ-տեղ եթե մի քիչ ուշադիր լինես, կարող ես ասել՝ էս մեկը որ շինարարն է, էն մեկը՝ որը։ Էս պրոբլեմ է։ Մենք միլիարդներ ենք դնում այս ոլորտ, բայց չենք դնում, ասում՝ եղբայր, էդ ձեր աշխատած միլիարդների քանի՞ տոկոսն ես դնում սովորելու վրա։ Ու որ ասենք, վեր կթռնեն՝ ո՞նց, մենք ի՞նչ սովորենք, մենք 43 թվին գիտե՞ք՝ ինչ ճամփեք էինք սարքում Ստալինգրադի մոտակայքում»։ 

Ըստ վարչապետի՝ սա խնդիր է, որը մի օր պայթելու է. «Չի կարող չպայթել, կամ լուծում ենք տալու, կամ պայթելու է»։

Նա նաև ասել է, թե պետական վերահսկողական ծառայությունը պետք է ստուգումներ անի՝ կառուցման օրվանից մինչև այդ պահը հասկանալու, թե ինչ է կատարվել այնտեղ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական բանտում կմնա ևս 4 ամիս

Հաջորդը

Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակումը միայն գյուղատնտեսական հողերի համար է

Առնչվող նյութեր
Դիտել

Ծնոտ՝ սեփական կողոսկրից. ՈՒԱԿ-ում կատարվել է բացառիկ բարդ վիրատահատություն

65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից,…
Դիտել

Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը. ԱՄՆ դեսպան

Դեսպան Քվինը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրին և Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share