Ծնոտ՝ սեփական կողոսկրից. ՈՒԱԿ-ում կատարվել է բացառիկ բարդ վիրատահատություն

65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից, ստորին ծնոտի աջ կեսում ցավի առկայությունից:

Հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ հայտնաբերվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի ինվազիայով (ներթափանցումով):

Որոշվել է կատարել վիրահատություն:

Վիրահատության ընթացքում

հեռացվել է ուռուցքը՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի հետ՝ հոդելունի պահպանումով,

կատարվել է պարանոցի ֆունկցիոնալ սելեկտիվ լիմֆոդեսեկցիա (մեր բժիշկներին հաջողվել է պահպանել անատոմիական կարևոր կառուցվածքները՝ նյարդերը և անոթները),

կատարվել է ծնոտի ռեկոնստրուկցիա աուտոգեն կողոսկրի ազատ գրաֆթով (բուժոառուի կողոսկրը դարձրել են ծնոտի մաս):

Պարոն Տիգրանը հպարտությամբ պատմում է իր այգու մասին: Ասում՝ գրեթե բոլոր ծառատեսակներից ունի, վերջնական կազդուրվելուց հետո կվերադառնա ու հողից կարոտը կառնի:

Համաձայնում է նկարվել՝ ասելով՝ թող իմանան՝ ինչ վիրահատություններ են անում մեր երկրում, թե ինչպես են մարդկանց կյանքեր փրկում, ինչ հրաշքներ գործում:

Ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը կարող է դառնալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղի պատճառ: Պարոն Տիգրանը վստահաբար շեշտում է՝ այլևս չի ծխելու, ու եթե իմանար, որ նման բան կարող է առաջացնել ծխախոտը, առաջ էլ չէր ծխի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է Արցախ մեկնող քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը

Հաջորդը

Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում․ Արցախի առողջապահության նախարարություն

Առնչվող նյութեր
Դիտել

429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է. Անահիտ Ավանեսյան

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտնել…
Դիտել

Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ ԼՂ-ում անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share