Տիգրան մեծ փողոցի խանութներից մեկում տեղի ուենցած հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Երևան քաղաքի Տիգրան մեծ փողոցի խանութներից մեկում երեկ տեղի ուենցած հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

2023 թվականի դեկտեմբերի 19-ին, ժ.14.00-ի սահմաններում, Տիգրան Մեծ փողոցի թիվ 36 հասցեում գործող խանութում բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 21-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հրդեհի հետևանքով գլխի, պարանոցի, զույգ վերին և ստորին վերջույթների շրջանում ստացած այրվածքներով Այրվածքների ազգային կենտրոն բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ջ․ Ի․-ն։

Այրվել է խանութի, նախնական տվյալներով, մոտ 50քմ տարածք։

Նախաքննության շրջանակներում իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Բուժօգնության տեղափոխված անձը ճանաչվել է տուժող։ Վերջինիս առղջական վիճակը, ըստ բուժհաստատությունից ստացված տեղեկատվության, բավարար է։

Հրդեհի առաջացման պատճառների և այլ հանգամանքների պարզման ուղղությամբ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դիմակավորված ձկնորսները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի ուղղությամբ բենզինով լցված շշեր, փայտեր են նետել

Հաջորդը

Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում անցկացվել է «Քոնն է ընտրությունը, ընտրի՛ր առողջությունը» խորագրով հանրային արշավ

Երևանում անցկացվել է «Քոնն է ընտրությունը, ընտրի՛ր առողջությունը» խորագրով հանրային արշավը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։…
Դիտել

6 անչափահասի հիվանդանոց են տեղափոխել. Ավտոմեքենան գլխիվայր շրջվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 7-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ…
Դիտել

Արցախի ՊԲ զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share