Դիմակավորված ձկնորսները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի ուղղությամբ բենզինով լցված շշեր, փայտեր են նետել

Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գործադրմամբ կողոպուտի, մի խումբ անձանց կողմից մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ և այդպիսիք գործադրելու սպառնալիքով խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ միջամտելու դեպքի հանգամանքները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից 2023 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտե ստացվել են հաղորդումներ և դրան կից փաստաթղթեր, համաձայն որոնց՝ 2023 թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ:

Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ ամենի ընթացքում պարեկային ծառայողները և ազգային պարկի աշխատակիցները նրանց հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ենթարկվել իրենց օրինական պահանջներին։ Սակայն նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:

Նույնաբովանդակ հաղորդում է ստացվել նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։

Հաշվի առնելով, որ ստացված փաստական տվյալները պարունակում են առարկայի գործադրմամբ կողոպուտի, մի խումբ անձանց կողմից մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ և այդպիսիք գործադրելու սպառնալիքով խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ միջամտելու առերևույթ հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն։ Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել թվով 26 անձ։

Որոշումներ են կայացվել վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց ամբողջական շրջանակը պարզելու, անձանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատական տալու նպատակով»,- նշված է  հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ

Հաջորդը

Տիգրան մեծ փողոցի խանութներից մեկում տեղի ուենցած հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է․Վասիլիս Մարագոս

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության…
Դիտել

Հումանիտար ճգնաժամը պետք է արագ լուծում ստանա. ԳԴՀ դեսպան

Անընդունելի է Լաչինի միջանցքի փակումը. հումանիտար ճգնաժամը պետք է արագ լուծում ստանա. ԳԴՀ դեսպան Լաչինի ճանապարհի արգելափակման հետևանքով…
Դիտել

Առողջապահության ոլորտում հայ-հնդկական գործակցության համար նոր էջ կբացվի

Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում երկու երկրների միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության…
Դիտել

Քրեական հետապնդում է հարուցվել N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի նկատմամբ

Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share