Վարչապետ Փաշինյանը արտակարգ աշխատանք է արել՝ առաջնորդնելով իր երկիրը շատ դժվար ժամանակներում․ Բլինքեն

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ ԱՄՆ պետդեպի խոսնակ Էնթոնի Բլինքենը անդրադարձել է ԱՄՆ կողմից Հայաստանին օգնությանը, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին։ Հարցին, թե Հայաստանը 2 մլրդ դոլարի օգնություն է խնդրել ԱՄՆ-ից, և ինչ իրավիճակում են Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, Բլինքենը ասել է.

«Մենք ուսումնասիրում ենք ՀՀ դիմումները՝ նրան աջակցելու և, ավելին, մեր հարաբերությունները ամրապնդելու ու խորացնելու համար։ Ես հանդիպել եմ վարչապետ Փաշինյանին մի քանի շաբաթ առաջ՝ Բրյուսելում, տեսնելու թե մենք և ԵՄ-ը ինչ կարող ենք անել Հայաստանին աջակցելու համար։ Եվ կարող ենք դա անել տարբեր ոլորտներում։ Վարչապետ Փաշինյանը արտակարգ աշխատանք է արել՝ առաջնորդնելով իր երկիրը շատ դժվար ժամանակներում, և մենք դիտարկում ենք օգնել մարդկանց, այդ թվում՝ նրանց, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը։ Լավագույնը, որ կարող է տեղի ունենալ, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առաջընթացն է խաղաղության համաձայնագրում։ Եթե այդ համաձայնությունը իրագործվի, դա կաջակցի թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին և թե՛ ողջ տարածաշրջանին»։ 

Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Կոստայի դիտարկմանը թե ինքը չի վստահում Ադրբեջանին, Բլինքենը պատասխանել է. «Ինչպես առածն է ասում՝ վստահիր, բայց ստուգիր»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությանն անվստահության հայտնելու գործընթացը կախված է շարժման արդյունքներից․ Օհանյան

Հաջորդը

Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է․ Ալեն Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահը դիմել է սահմանադրական դատարան

Նախագահ Արմեն Սարգսյանը առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Օգոստոսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան…
Դիտել

Երեկ կատարվել է 6354 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք

Մարտի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192639 դեպք, որոնցից 173064-ն` առողջացած, 3515-ը` մահվան ելքով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share