Բացվել է Գյումրու կամերիային երաժշտության դահլիճը

Այսօր՝ փետրվարի 21-ին, տեղի է ունեցել Գյումրու կամերային դահլիճի բացումը, որին մասնակցել են ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, մշակութային գործիչներ և այլք։

Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճի վերապրոֆիլավորման նորոգման եւ վերազինման համար համայնքային բյուջեից 3 փուլով հատկացվել է 33 մլն դրամ։ Դահլիճի նորոգման եւ արդիականացման համար նախ հատկացվել է 20 մլն դրամ, այնուհետ 5 մլն դրամ՝ դահլիճի ջեռուցման համակարգի անցկացման համար և արդեն նախասրահի վերանորոգման համար հատկացվել է 8 մլն դրամ։

Վարդգես Սամսոնյանը ողջույնի և շնորհավորանքի իր խոսքում կարևորել է դահլիճի վերապրոֆիլավորումն ու վերազինումը, ապա ավելացրել․ «Այս դահլիճի պակասն ուներ մեր քաղաքը, շատ դեպքերում համերգներն ուղղակի չեն կայացել նմանօրինակ դահլիճի բացակայության պատճառով։ Դեռ 2021 թ․-ին տիկին Թովմասյանի առաջարկին պարոն Բալասանյանը տվել էր իր դրական գնահատականը, ավագանին հաստատել էր ու մեկնարկել էին աշխատանքները։ Գործող ավագանու կողմից հաստատվեց նախասրահի վերանորոգման նախաձեռնությունը, հատկացվեց 8 մլն դրամն ու այսօր արդեն ունենք այս հրաշալի դահլիճը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր իրենց լուման են ունեցել կարևոր այս ծրագրի իրականացման գործում»։

200-250 աթոռ ունեցող դահլիճն այլևս լավագույն հարթակն է դասական երաժշտության համերգների կազմակերպման համար. ունի ժամանակակից միջավայր, պրոֆեսիոնալ չափանիշներին համապատախան լուծումներ, նվագախմբերի ու երգչախմբերի պահանջներին համապատասխան ընդարձակ բեմահարթակ: Գյումրու կամերային երաժշտության դահլիճը կսպասարկի քաղաքի բոլոր՝ դպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության օղակների կարեւորագույն համերգները, կընդունի հայ եւ արտասահմանյան հայտնի երաժիշտների եւ երաժշտական նվագախմբերի, պատշաճ միջավայրում կանցկացնի երաժշտական մասշտաբային փառատոներ, որակական նոր նշաձող կսահմանի քաղաքում դասական երաժշտության համերգների կազմակերպման ոլորտում, կդառնա կարեւոր համագործակցությունների ու փորձի փոխանակման փնտրված հարթակ՝ նոր շունչ բերելով քաղաքի երաժշտական- մշակութային կյանքին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Արարատ Միրզոյանի հանդիպումը Էդուար Ֆիլիպի հետ</strong>

Հաջորդը

Կանխվել է ՌԴ-ից ՀՀ 48,5 կգ ոսկու ձուլակտորների տեղափոխման 3 դեպք. ՊԵԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման և կայացման, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում…
Դիտել

Պետական բյուջեից 558 մլն դրամ հափշտակած անձինք կալանավորված են. դատախազը գործն ուղարկել է դատարան

ՀՀ քաղաքացիներ Գ.Ն.-ն և Հ.Ք.-ն, 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին, կեղծել են իրավաբանական նշանակություն ունեցող պաշտոնական փաստաթղթեր, պատրաստել են…
Դիտել

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 21-27-ը. (2022թ․) Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և…
Դիտել

Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ կրկին խախտել են հրադադարը․ ՊՆ

Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share