Վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է եղել. Օ՛ Բրայան

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը անդրադարձել է Հայաստանին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

Օ՛Բրայանը, մասնավորապես, ասել է. «Վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է եղել, հասկացրել է, որ ցանկանում է, որ Հայաստանը առաջ գնա սահմանների բացման և Արևմուտքի հետ հարաբերությունների լավացման հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից․ այնպես, ինչպես նախկին առաջնորդներն էին ձգտում դրան: Նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ նրանք ձգտում են շարունակել այնպիսի արագ տնտեսական աճ, որն ունեցել են վերջին մեկ–երկու տարվա ընթացքում:

Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ ձայն է բարձրացրել հանուն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, որը Հայաստանին թույլ կտա կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա։ Այս ամենը մենք շատ կցանկանայինք տեսնել: Այնպես որ, Հայաստանին աջակցող ցանկացած փաթեթ ողջունելի է։ Այն, թե ինչպես ԵՄ-ն կընտրի այնտեղ հասնել, իր գործն է լինելու: Բայց մենք հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ համոզվելու, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարության հաղորդագրությունը՝ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին

Հաջորդը

Գումարտակի հրամանատարի տեղակալը ինքնակամ լքել է մարտադաշտը. ՔԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար…
Դիտել

«Բայերը», «Ֆրայբուրգը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան» ակտիվորեն հետևում են Էդուարդ Սպերցյանի խաղին

Ըստ Metaratings.ru կայքի՝ գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Բայերը», «Ֆրայբուրգը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան» ակտիվորեն հետևում են «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի…
Դիտել

ԱՄՆ պետդեպը Լեռնային Ղարաբաղում լարվածության անհապաղ թուլացման ու հետագա էսկալացիայից խուսափելու կոչ է արել

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ինտենսիվ մարտերի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share