Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին հայտնել է Լուկաշենկոյի մամլո ծառայությունը։

«Համոզված եմ, որ Դուք՝ Ձեր հարուստ կառավարչական փորձով, պետական ​​խնդիրների լուծման մասնագիտական ​​մոտեցմամբ, կշարունակեք հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում և կհասնեք հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին», – ասվում է շնորհավորական ուղերձում։

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ կառուցողական երկխոսությունը կշարունակվի՝ ուղղված բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանը, ինտեգրացիոն ասոցիացիաներում սերտ համագործակցությանը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությանը։ Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ում գործող հայկական եկեղեցիների առաջնորդները Բայդենին կոչ են արել դեմ կանգնել Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկցած փորձի

Հաջորդը

Ամեն բան անելու ենք ձեր առողջության պահպանման իրավունքը պաշտպանելու համար. Անահիտ Ավանեսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։…
Դիտել

Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share