Թրամփը ստեղծում է իր սեփական սոցիալական ցանցը

Ամերիկայի միացյալ նահագների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ստեղծել իր սեփական սոցիալական ցանցը։ Նա բանակցություն է վարում մի շարք հավելվածների հետ, հայտնում է Axios-ը հղում անելով բազմաթիվ աղբյուրների:

Սոցիալական ցանցի համար հավելվածների հետ բանակցում են նախկին նախագահը և նրա խորհրդական Դեն Սկավինոն: Նշվում է, որ լավագույն հավակնորդներից մեկը սոցցանցերի քիչ հայտնի FreeSpace հարթակն է:

Թրամփը դեռ պետք է վերջնական որոշում կայացնի սոցցանցի վերաբերյալ: Նրա  ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը կիրակի Fox News-ին հայտնել էր, որ ԱՄՆ նախկին նախագահը նախատեսում է ստեղծել իր սեփական սոցիալական ցանցը երկու-երեք շաբաթվա ընթացքում, որպեսզի դրա միջոցով վերսկսի շփումը համաքաղաքացիների հետ:

Ըստ Միլլերի՝ նոր հարթակը «կլինի ամենաոճայինը սոցիալական ցանցերում և կփոխի սոցցանցերի աշխարհը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կբարձրացվի

Հաջորդը

Պատերազմից հետո հայկական պետականության ճգնաժամը ոչ թե առաջացել է, այլ պարզապես բացահայտվել է ամբողջապես․ Հակոբ Բադալյան

Առնչվող նյութեր
Դիտել

Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության…
Դիտել

Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Ռուբեն…
Դիտել

Փաշինյանն ու Զելենսկին հանդիպել են

Գրանադայում ՀՀ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել են, նրանք կարճ զրույց են ունեցել։ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share