Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Ռուբեն Ռուբինյանը նշել է.

«Շնորհակալ եմ, տիկի՛ն նախագահող: Թույլ տվեք սկզբում շնորհակալություն հայտնել բոլոր նախորդ բանախոսներին, հատկապես՝ պարոն Գավանին, ճշմարտությունը ներկայացնելու եւ փաստերը հաստատելու համար:

Իսկապես, իմ երկիրը, իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարեւանի կողմից: Հարձակումը եղել է բոլորովին անհիմն եւ չարդարացված: Խաղաղ բնակիչներ են զոհվել: Վնասվել են բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պարոն Գավանն այդ ամենը ներկայացրեց:

Ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ: Տեղի ունեցավ, քանի որ ագրեսորը նախկինում չդատապարտվեց: Վերջին նիստի ժամանակ այստեղ ես խոսում էի Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հերթական ներխուժման մասին, որը տեղի էր ունեցել 2021 թ.: Ես խոսում էի հայ ռազմագերիների մասին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում: Նրանք մինչ օրս պահվում են այնտեղ: Հիմա՝ մի քանի ամիս անց, ունենք նոր ագրեսիա, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ, նրանցից ոմանք սպանվել են, եւ կան կադրեր, որտեղ երեւում է, որ նրանք գերեվարվելուց անմիջապես հետո մահապատժի են ենթարկվում ադրբեջանցիների կողմից: Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ ադրբեջանցիները նախկինում չեն դատապարտվել:

Հարգելի՛ գործընկերներ, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը պատրաստվում է ելույթ ունենալ ինձնից հետո: Ամենայն հավանականությամբ, նա պատրաստվում է դիմել ադրբեջանական հին բարի ժխտողական ավանդույթին՝ ասելով, որ ադրբեջանական ագրեսիա պարզապես չի եղել: Նա պատրաստվում է ասել, որ պարոն Գավանը, տիկին Աբերգը եւ մյուս բանախոսները սխալվում են, հայկական տարածք ներխուժում չկա, բայց Հայաստանն արժանի էր դրան: Ինչո՞ւ: Որովհետեւ դա իր գործն է: Պարոն Սամադ Սեիդովի գործն է այստեղ արդարացնել իր ավտորիտար կառավարության գործողությունները, անօրինական հանցագործությունները:

Այս կազմակերպությունում խաղաղության մասին խոսելու անհրաժեշտությունից ելնելով՝ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ ԵԽԽՎ նախագահ պարոն Քոքսն ինձ եւ պարոն Սեիդովին հրավիրել էր հանդիպել Փարիզում՝ Մշտադիտարկման հանձնաժողովի նիստի շրջանակում: Այդ հանդիպումը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին: Ինչո՞ւ այն տեղի չունեցավ: Շատ պարզ պատճառով. հանդիպումից երկու օր առաջ իմ երկիրը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից, ու ես չգնացի Փարիզ:

Հարգելի՛ գործընկերներ, խաղաղության մասին խոսել հնարավոր է, երբ քո գործընկերները ցանկանում են խոսել խաղաղության մասին: Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ նրանք կրակում են քեզ վրա, մինչ նրանք օկուպացնում են քո տարածքը: Անհնար է:

Հասկանում եմ, որ մեր ընկերներից շատերը չեն ցանկանում այս կամ այն կողմը բռնել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Բարդ է: Հասկանում եմ:

Բայց սա այլ է: Սա այն դեպքն է, որ ավտորիտար իշխանությունը հարձակվում է իր դեմոկրատ հարեւանի վրա եւ օկուպացնում է նրա տարածքը, դա պետք է դատապարտվի: Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից, իսկ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԱԾ հաղորդագրությունը

Հաջորդը

Այսօր ԵՄ-ից ՀՀ կժամանի տեխնիկական խումբը՝ քննարկելու ԵՄ փաստահավաք առաքելության տեղակայման վայրերը. ԱԳ փոխնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին

Հուլիսի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս…
Դիտել

Կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին. ԱՄՆ դեսպան

Մարտի 29-ին դեսպան Թրեյսին հանդիպեց 2020 և 2021թթ. գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛…
Դիտել

ՇՄ նախարարությունը հորդորում է զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից

Քանի դեռ Պավլովնիա (Paulownia tomentosa) ծառատեսակի ինվազիվության վերլուծության հարցի վերաբերյալ հանգամանքները ճշտվում են, հորդորում և խնդրում ենք զերծ…
Դիտել

Հայաստանի ՊՆ և Ֆրանսիայի ԶՈւ նախարարները գործակցության մասին նոր համաձայնագրեր են ստորագրել Երևանում

Այսօր Հայաստանի ՊՆ և Ֆրանսիայի ԶՈւ նախարարները գործակցության մասին նոր համաձայնագրեր են ստորագրել Երևանում։ Համաձայնագրեր են ստորագրվել նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share