Արարատ Միրզոյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին

Հուլիսի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

ԱԳ նախարար Միրզոյանը, նշելով, որ դեսպան Զոհուրիի պաշտոնավարման ժամանակահատվածը համընկել է է Հայաստանի համար խիստ բարդ շրջանի հետ,  բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև փոխըմբռնման ու հարաբերությունների խորացման գործում նրա կողմից ներդրված ջանքերը և հաջողություն մաղթել հետագա դիվանագիտական աշխատանքում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցեր՝ երկուստեք գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունը բխում է ինչպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հրամայականից, այնպես էլ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերից:

Վերահաստատվել է բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների դրական դինամիկան պահպանելու պատրաստակամությունը: Կարևորվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի իրականացմանն, երկկողմ առևտրի խթանման առկա ներուժի օգտագործմանն ուղղված քայլերը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման՝ երկու երկրների տեսլականին և այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ժամանակավորապես կփակվեն Երևանի կենտրոնի որոշ փողոցներ

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանն Իրանը դեմ չէ. Իրանի դեսպան

Իրանը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը: Հայ-իրանական աշխատաժողովի շրջանակում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել…
Դիտել

Հայ-ադրբեջանական գործընթացը Բլինքենի համար ունի կարիերայի ապագայի որոշակի արժեք․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Վաշինգոտնյան բանակցություններին՝ նշելով, որ խնդիրը Նահանգների համար բոլորովին էլ…
Դիտել

Արցախը կողմ է քննիչ հանձնաժողովի ստեղծմանը. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կողմ է, որ քննվի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները: Ըստ Դավիթ Բաբայանի Արցախը…
Դիտել

Սերժ Սարգսյանը պարտավոր է հանրությանը հայտնել, թե ի՞նչ է կատարվել Արցախյան գործընթացում 2016թ․ հունվարից հետո. Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին ելույթին եւ գրել. «Հայաստանի 3-րդ նախագահը, հեռակա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share