Սերժ Սարգսյանը պարտավոր է հանրությանը հայտնել, թե ի՞նչ է կատարվել Արցախյան գործընթացում 2016թ․ հունվարից հետո. Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին ելույթին եւ գրել.

«Հայաստանի 3-րդ նախագահը, հեռակա կարգով դիմելով Ադրբեջանի նախագահին, հաստակամորեն արձանագրում է, որ ինչ-ինչ ուժեր սկուտեղի վրա նրան նվեր են մատուցել, ավելի՛ն, ընդգծում է, որ եթե չլիներ 2018 թվականի` դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա Ալիևը ականջի հետևը ավելի շուտ կտեսներ, քան Շուշին ու Հադրութը:

Վերը նշված արձանագրումներով Սերժ Սարգսյանն, ըստ էության, հասկացնել է տալիս, որ պատերազմի արդյունքն ինչ-ինչ ուժերի կողմից Ալիևին տրված նվեր է, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրսի մեծ ուժերի ՄԵԾ աջակցության հետևանքն է։

Ով ով, բայց Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է ու ամենից լավ գիտի, որ անգամ եթե իր ասածը հարյուր տոկոսով ճշմարտություն է, ապա այդպիսի ՆՎԵՐ Ալիևին կարող էին տալ ողջ աշխարհում սահմանափակ թվով մարդիկ, և նրանց թիվը չի կարող գերազանցել երկուսը, իսկ ավելի պարզ՝ այդպիսի ՆՎԵՐ Ալիևին կարող էր տալ կա՛մ Վլադիմիր Պուտինը, կա՛մ Դոնալդ Թրամփը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու հարցում դրսի ուժերի ՄԵծ աջակցությանը, ապա այդ դեպքում նույնպես ակնհայտ է, որ այդպիսի աջակցություն կարող էին ցույց տալ միայն ու միայն սահմանափակ թվով ուժեր ու անհատներ։

Հիմա հարց է առաջանում․ Դրսի ուժերի ՄԵԾ աջակցությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մասին Սերժ Սարգսյանը ե՞րբ է իմացել, այն ժամանակ, երբ վարչապե՞տ էր, թե՞ դրանից հետո։

Եթե իմացել է վարչապետ ժամանակ, ապա ինչու՞ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել ԴՐՍԻ ՈՒԺԵՐԻ օժանդակությամբ Հայաստանում իշխանափոխության գործընթացը խափանելու և օտարերկրյա դավադրությունը խափանելու համար։

Իսկ եթե պաշտոնաթողությունից հետո է իմացել, ապա ովքե՞ր են իրեն նման տեղեկություն հաղորդել և ամենակարևորը՝ ինչու՞ հիմա չի հայտնում, թե ո՞ր ուժերը կամ ո՞ր երկրներն են աջացկել Նիկոլ Փաշինյանին։

Իսկ Ալիևին ՆՎԵՐ մատուցելու հանգամանքի առումով շատ պարզ է. Սերժ Սարգսյանը պարտավոր է հանրությանը հայտնել, թե ի՞նչ է կատարվել Արցախյան գործընթացում 2016թ․ հունվարից հետո, և մեր հազարավոր երեխաների արյան հաշվին ովքե՞ր են նվեր մատուցել Ալիևին․․․» ,- գրել է Նորայր Նորիկյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ձերբակալվել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը. ԱԱԾ

Հաջորդը

Վերապատրաստման դասընթաց՝ Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի իրականացման շրջանակում

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը կրկին փորձում է ագրեսիվ վարքագիծ է դրսևորել՝ նպատակ ունենալով ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ․ Խանդանյան

Ադրբեջանը չի փոխում իր վարքագիծը և հայ-ադրբեջանական բանակցություններից առաջ և հետո կրկին փորձում է գետնի վրա ավելի ագրեսիվ…
Դիտել

Ապօրինի օկուպացվել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:…
Դիտել

Քոչարյանի նկարը եթե «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկի վրա էլ տպեք՝ այդ թիմն էլ երբեք չի հաղթի․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ազգային ժողովի նիստի ընթացքում պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներին անդրադարձավ Կապանում սպասվող ՏԻՄ ընտրություններին։

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share