Ձերբակալվել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս.Գ-ն: Նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Չափազանց կարեւոր այս նախաձեռնությունը մտավ գործնական փուլ․ Հայկ Մարության

Հաջորդը

Սերժ Սարգսյանը պարտավոր է հանրությանը հայտնել, թե ի՞նչ է կատարվել Արցախյան գործընթացում 2016թ․ հունվարից հետո. Նորայր Նորիկյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ես պահանջում եմ, որպեսզի Ադրբեջանը ժամ առաջ վերականգնի գազի մատակարարումը. ՔՊ պատգամավոր

Ցանկանում եմ հրավիրել մեր միջազգային գործընկերների ուշադրությունն այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումը իբր տեխնիկական…
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կարկել են Երասխի հատվածի դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Օգոստոսի 12-ին, ժամը 17:20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share