Չափազանց կարեւոր այս նախաձեռնությունը մտավ գործնական փուլ․ Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Կյանքի պուրակ ստեղծելու որոշումը մտել է գործմակամ փուլ։

«Չափազանց կարեւոր այս նախաձեռնությունը մտավ գործնական փուլ։ Դեռ այս տարվա սկզբից քաղաքապետարանում մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ զոհված հերոսների հարազատների մասնակցությամբ, քննարկում էինք Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող պուրակի ստեղծումը։

Քննարկումների արդյունքում որոշվեց պուրակը հիմնել Երեւանի Բուսաբանական այգում։ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց նախաձեռնությանը, եւ հաշվի առնելով գաղափարի համազգային նշանակությունը, որոշվեց, որ այն կիրականացվի պետական միջոցներով։

Առաջիկայում քաղաքում շուրջ 30 հեկտար տարածքի վրա կունենանք ընդարձակ անտառ-պուրակ, որը ավելի կանաչ կդարձնի մեր քաղաքը եւ կխորհրդանշի կյանքի շարունակականությունը՝ դառնալով Արցախյան ազատամարտի մեր բոլոր նահատակների հիշատակին նվիրված յուրօրինակ հուշարձան»,- ֆեյսբուքում գրել է Հայկ Մարությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեկ կատարվել է 9656 թեստավորում

Հաջորդը

Ձերբակալվել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը. ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ՝ գործակցության խորացման ուղղությամբ. Ալեն Սիմոնյան

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ՝ համագործակցության խորացման ուղղությամբ:  Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել…
Դիտել

ԱԺ-ում շշեր են նետում միմյանց վրա (տեսանյութ)

Ազգային ժողովում այօր շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը։ Նիստի ընթացքում հերթական միջադեպը գրանցվեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ուկրաինահայ գործարարների

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած հայ գործարարների: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share