Վարչապետին է հանձնվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված շքանշանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար Արքեպիսկոպոս Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված` Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից` Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` հետևողականորեն զարգացնելու կապերը Սուրբ Աթոռի հետ: Նիկոլ Փաշինյանն Արքեպիսկոպոս Բետանկուրին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նկարներիս մեծ մասը մնացին Շուշիում․Ստվերի և լուսի ճանապարհին․ Ժանի Արտ

Հաջորդը

Հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Գեղամ Գրիգորյանի հիշատակին

Առնչվող նյութեր
Դիտել

Բանակցության որոշակի դրվագներով առաջընթաց է գրանցվել․ Միրզոյան

Մոսկվայում մեկնարկել են Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունները։ Բացման խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Կցանկանայի նշել առաջընթացը, որը…
Դիտել

ԵՎՐՈ 2024. հայտնի են եզրափակիչի համար մրցող չորս թիմերը

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղում Նիդերլանդների հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Թուրքիայի ընտրանու…
Դիտել

Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ․Վահան Քերոբյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ «Վիճակագրական կոմիտեն…
Դիտել

Սահմանի 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share