Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Թբիլիսիի Կովկասի համալսարան

Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Թբիլիսիի Կովկասի համալսարան։ ՀՀ դեսպանին ընդունել է համալսարանի նախագահ Կախա Շենգելիան։

Կ.Շենգելիան ներկայացրել է համալսարանական առօրյայի և գիտակրթական գործունեության կազմակերպման համար բուհում ստեղծված պայմանները։ Նա նաև անդրադարձել է համալսարանի շենքի պատմությանը` նշելով, որ 1911-1924թթ. այս շենքում է գործել Թբիլիսիի Ներսիսյան ճեմարանը։ ՀՀ դեսպանը կարևորեց հայ ժողովրդի համար խորհրդանշական նշանակություն ունեցող շենքի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի համալսարանների միջև գործակցության խորացման ուղիները, մտքեր փոխանակել համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների վերաբերյալ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի

Հաջորդը

Զինված ուժերը պետք է կառուցված լինեն ու գործեն իրավունքահեն գաղափարների հիման վրա. Անահիտ Մանասյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսական Դեյվիդ Փրայսին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի “House Democracy Partnership” հանձնաժողովի նախագահ կոնգրեսական…
Դիտել

Կառավարությունը փոփոխություն է կատարել արցախցիներին հյուրընկալողներին աջակցելու ծրագրում

Կառավարության որոշմամբ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով…
Դիտել

Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի…
Դիտել

Արարատ Միրզոյանը Բուլղարիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share