ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսական Դեյվիդ Փրայսին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի “House Democracy Partnership” հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին` ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված ջանքերի համար: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և այդ առումով կարևորել Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը 23-24-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Հաջորդը

Հայաստանն ու ԵՄ-ն ավարտել են բանակցությունները «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցիացման շուրջ

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ…
Դիտել

Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ…
Դիտել

Սիսիանի հատվածից մինչև Տաթև նոր ճանապարհ կունենանք. Գնել Սանոսյան

Պետական բյուջեից 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացվի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրին։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա…
Դիտել

Ուկրաինայում ՀՀ դեսպմանն այցելել է Օդեսա

Օդեսայում Գլխավոր հյուպատոս Գեւորգ Պետրոսյանի պաշտոնավարման ավարտի և նորանշանակ հյուպատոս Գագիկ Հայրապետյանին՝ մարզային, քաղաքային իշխանություններին, ինչպես նաև հայ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share