Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում չեն ընդգրկվել նաև «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունները

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին։

««ՊԵԿ-ը հրապարակեց 2023 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։
Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում տեղի ունեցած որոշակի փոխատեղումների հիման վրա կարելի է ազդակների մակարդակով հպանցիկ տեսակետ ձևավորել Հայաստանի տնտեսական կառուցվածքի վերաբերյալ։

Այսպես․ ցանկը գլխավորող առաջին եռյակը նույնն է․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ինչպես 2022-ին, 2023-ին ևս առաջինն է), «Գրանդ տոբակո» (2022-ին երրորդն էր, 2023-ին՝ երկրորդը) և «Գազպրոմ Արմենիա» (2022-ին երկրորդն էր, 2023-ին՝ երրորդը)։
Առաջին տասնյակում են կրկին «Մոբայլ սենթր արթ» (որը «խիստ» բարելավել է իր դիրքերը՝ 2022-ին 7-րդ հորիզոնականից 2023-ին տեղափոխվելով 4-րդ հորիզոնական), «Ջի Թի Այ Արմենիա» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունները։

Հատկանշական է, որ 2023-ի առաջին տասնյակում, նախորդող տարվա համեմատ, չեն գտնվում «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»–ը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»–ն և «ՄՏՍ Հայաստան»-ը։ 

Ուշագրավ է, որ 2023-ին առաջին տասնյակ են «ներթափանցել» «Փրիթի Ուեյ», «Վայլդբերրիզ», «Ամերիաբանկ» և «Արդշինբանկ» ընկերությունները։
«Վայլդբերրիզ»-ի՝ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հայտնվելը ուղղակի արդյունք է 2023-ին օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերջինիս՝ խոշոր ԱԱՀ վճարող դառնալու։

«Մոբայլ սենթր արթ» ընկերության դիրքերի «բարելավումը», ինչպես նաև «Փրիթի Ուեյ» ընկերության՝ այս ցանկում հայտնվելը ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում տեխնիկայի, հիմնականում՝ հեռախոսների և համակարգիչների ներմուծման ու Ռուսաստանի շուկայում վաճառքի (վերաարտահանման) ծավալների կտրուկ աճի ուղղակի արդյունք է։

Բանկային ոլորտը ներկայացնող «Ամերիաբանկը»-ի ու «Արդշինբանկ»-ի՝ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հայտնվելը ուղղակիորեն արտացոլում է իրենց բիզնեսը Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներին մատուցված ծառայությունների կտրուկ աճի հաշվին Հայաստանի բանկային ոլորտում գերշահույթների ստացման հանգամանքը։ 
Եթե ամփոփենք, ապա, ըստ էության, տնտեսության իրական (արտահանելի) հատվածը իր դիրքերը «զիջել է» արտածին գործոնների ազդեցությամբ ժամանակավոր բում ապրող, ինչպես նաև ոչ արտահանելի ոլորտներին»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Մայր Հայաստան» հուշահամալիրին հարակից ավտոկայանատեղիում թենիսի կորտեր կկառուցվեն

Հաջորդը

Մերձավոր Արևելքում մեծանում է տարածաշրջանային պատերազմի ընդլայնման հնարավորությունը․ Արմեն Պետրոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-18:00-ը, չի գործի

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-18:00-ը, չի գործի: Այս մասին տեղեկանում ենք Մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջից: Այս…
Դիտել

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում դեկտեմբերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ն հրապարակել է դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը Դեկտեմբերին օդի միջին ամսական…
Դիտել

Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share