Զորամասերից մեկում հյուրընկալել են Ռոբերտ Ամիրխանյանին, Էդուարդ Թոփչյանին և Նորայր Նազարյանին

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հյուրընկալվել են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ արվեստագետները շնորհավորել են կին զինծառայողներին, մաղթել բարի ծառայություն և վստահություն հայտնել, որ կանայք զինված ուժերում իրենց ներկայությամբ դրական օրինակ և խթան են հանդիսանում մյուսների համար, նպաստում բանակի մարտունակության ամրապնդմանը, առավել նվիրված և համախմբված ծառայության կազմակերպմանը։

Հանդիպման ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը զինծառայողների համար կատարել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրհներգը՝ «Երազի իմ երկիր հայրենին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

Հաջորդը

Ադրբեջանի նպատակը լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է, որը չեղավ․ Le Figaro-ի փոխտնօրեն

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ խաղաղապահները Լիբանանում մասնակցել են հանդիսավոր միջոցառման

ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում մարտի 21-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, նվիրված UNIFIL…
Դիտել

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան․ այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ «Այցի…
Դիտել

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է արևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերի սպայական կազմերի հետ

Հունվարի 10-ին՝ երկօրյա աշխատանքային շրջայցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք

Ապրիլի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196634 դեպք, որոնցից 176009-ն` առողջացած, 3592-ը` մահվան ելքով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share