ԱԺ-ն համաձայնություն է տվել գլխավոր դատախազի միջնորդագրերին

Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերին:

Ընդդիմությունը չի մանսակցել քվեարկությանը։

107 պատգամավոներից քվեարկությանը մասնակցել են 68-ը։ Բոլորը կողմ են քվեարկել։ Այսպիսով՝ ԱԺ-ն Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տվեց:

Հիշեցնենք, որ ըստ դատախազության միջնորդագրերի՝

  • Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)։
  • Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
  • Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գլխավոր դատախազը ԱԺ քննարկման է ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդագիր

Հաջորդը

Մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով` ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա․ ԱԳՆ 

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆինանսների նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Հայաստանի տնտեսական վիճակը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Ողջունելով հյուրերին՝ նախարար…
Դիտել

Թուրքիան հավելյալ միջոցներ կձեռնարկի, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը. Չավուշօղլու

Թուրքական ТЕМ-ի ուղիղ եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած հայ վրիժառուներին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրումը…
Դիտել

Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ երկիր այցելելու դեպքում Պուտինը կձերբակալվի

Մոլդովայի իրավապահները, Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշման համաձայն, կձերբակալեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա այցելի հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝…
Դիտել

Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել. ՄԻՊ

Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվեց ադրբեջանական աննախադեպ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share