ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ Հայաստան այցին, արձագանքել է. «Որ եկել է, ի՞նչ։ Ուզում եմ հասկանալ՝ այդ գալով ի՞նչ փոխվեց»։

Լրագրողի դիտարկմանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Ջերմուկ, նա հռետորական հարց է տվել. «Ո՞ւ»։

Սիմոնյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը չի անում այն քայլերը, որ պետք է անի՝ ի ցույց դնելով իր բացակայությունը։ Սիմոնյանը նշել է, որ այդ այցերը չեն խանգարում, որ երկու օր անց Ադրբեջանը դիմի ագրեսիվ գործողությունների. «Իսկ քաղաքական առումով՝ ինքը եկավ, գնաց։ Թող գան, գնան. հարցը դրանով չի լուծվելու։ Իրանք կգան, կգնան, դա չի խանգարի երկու օր հետո որևէ գործողության։ Դրա փորձը մենք ունենք ավելի բարձր պաշտոնյանների այցելություններից հետո»։

Սիմոնյանը նշել է՝ անկախ նրանից, թե ՀՀ-ն որ համակարգի մեջ է գտնվում, մշտապես փորձում և փնտրում է բոլոր հնարավոր տեղերով իր անվտանգությունն ապահովել. «Եվ հաճախ տեսնում եք՝ այն սուր արձագանք է ստանում նույն ՀԱՊԿ-ի կողմից»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է

Հաջորդը

Պապը ձեռքով հարվածել է իր 6-ամյա թոռան դեմքին, վերջինս մի քանի օր անց մահացել է

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆուադ Աբասովը Բաքվին կոչ է անում «Գռադով» կրակել ռուսների ուղղությամբ

Ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբասովը, որին նախկինում Ռուսաստանից վտարել էին, կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին երկու «Գռադ» կրակել՝ մայիսի…
Դիտել

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական…
Դիտել

Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ «34 տարի առաջ այս օրերին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share