ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կառաջարկեմ երկրում սկսել քաղաքական կոնսուլտացիաներ․ Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ ծանոթացել է Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու առաջարկին. «Ամեն ինչ անելու եմ, որ հասարակության մեջ բևեռներ չառաջանան»։

Թովմասյանը վստահեցրել է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կառաջարկի երկրում սկսել քաղաքական կոնսուլտացիաներ։

«Ոչ մեկը չի ասում, թե ինչ է ասել Շառլ Միշելը Ալիևին և Փաշինյանին։ Նա Ալիևի և Փաշինյանի հետ խոսել է նախկին ԼՂԻՄ-ի, նրա ժողովրդի, անվտանգության և իրավունքների մասին, ոչ թե՝ ինքնորոշման իրավունքի։ Ժողովուրդ ջան, իսկ դա Շառլ Միշելը չի, Արևմուտքի հավաքական կարծիքն է։ Դա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կարծիքն է»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ երկրները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն են, որոնց էլ տրված է ԼՂ խնդրի լուծման բանալին. «ՌԴ կարծիքը նույնպես պարզ է»,- շեշտել է նա։

Ըստ Թովմասյանի՝ այսօրվանից կսկսվեն քաղաքական կոնսուլտացիաներ. «Մենք բոլոր կողմերին պետք է լսենք»,- նշել է նա՝ հավելելով, որ ծանոթ է և Սամվել Բաբայանի, և մյուսների ճանապարհային քարտեզներին, և կորոշեն, թե որն է ավելի իրատեսական։

Հիշեցնենք, Ստեփանակերտում տեղի ունեցած հանարահավաքի մասնակիցները պահանջում են ՊՆ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը պարզաբանում է տարածել Անդրեա Վիկտորինի հայտարարության վերաբերյալ

Հաջորդը

ԼՂ-ում հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև. Freedom House

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի է, թե ինչ նպատակով է Հայաստան ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով հունվարի 12-14-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ…
Դիտել

Ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը.Արա Այվազյան

Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորում…
Դիտել

ԱԳ նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share