Աղջկաս տված խոստումները փորձում եմ միշտ պահել, բայց հիմա չի ստացվում. Արտակ Բեգլարյանը

«Մի քանի օր առաջ եկել էի Երևան՝ կրթական ու աշխատանքային միջոցառումների»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ 4.5 տարեկան աղջկան՝ Նանեին խոստացել է, որ այսօր (երեկ) կվերադառնա տուն ու միշտ ամեն ինչ անում է, որ հատկապես աղջկան տված խոստումները կատարի:

«Այսօր զանգով խոսեցինք, երբ ասացի, որ չեմ կարող վերադառնալ, սկսեց լացել ու հարցրեց, թե ինչու խոստումս չեմ կատարում: Պատասխանեցի՝

– Ադրբեջանցիները փակել են ճանապարհը, որ դու ու քեզ նման շատ երեխաներ լացեք և մենք իրար շատ կարոտենք:

– Պետք է ծեծենք ու հեռու քշենք դրանց,- վճռականորեն պատասխանեց Նանեն…

Կյանքում շատ է կոփվել սիրտս կարոտի մամլիչի տակ, բայց նույնիսկ այդ պարագայում այս կարոտը բացառիկ է՝ լեցուն պատասխանատվության զգացողությամբ»,-գրել է Բեգլարյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոնգոյում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 120 մարդ

Հաջորդը

Անդրանիկ Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ ԽՎ անդամ պետությունների իր կոլեգաներին

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Դիտել

ՄԱԿ-ը հրապարակել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

Ուկրաինայի գլխավոր շտաբը և ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ծառայությունները նշում են, որ մի շարք ուղղություններով ռուսական բանակի հարձակումների առաջխաղացումն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share