ԱՄՆ-ը ստեղծել է կոալիցիա՝ օգնելու պաշտպանել Ուկրաինան. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ուկրաինա այցին՝ շեշտելով, որ Կիևում է պատերազմի տարելիցի նախաշեմին։ Բայդենը երեք գրառում է կատարել, որոնցում, մասնավորապես, նշված է.

«Քանի որ մենք մոտենում ենք Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման տարելիցին, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ և վերահաստատելու մեր անսասան նվիրվածությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

«Երբ Պուտինը սկսեց իր ներխուժումը գրեթե մեկ տարի առաջ, նա կարծում էր, թե Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը՝ բաժանված։ Նա կարծում էր, որ կարող է գոյատևել մեզանից: Բայց նա խորապես սխալվեց»:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգները Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ստեղծել է երկրների կոալիցիա՝ օգնելու պաշտպանել Ուկրաինան աննախադեպ ռազմական, տնտեսական և մարդասիրական աջակցությամբ, և այդ աջակցությունը կշարունակվի»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ազնվացեղ եղջերուին հանդիպելու հավանական տարածքներում ճանապարհային նշաններ կտեղադրվեն

Հաջորդը

2023 թվականի  հունվարին ՊԵԿ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

3+3 ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Թեհրանում

Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների 3+3 ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Թեհրանում: Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Վրաստանը…
Դիտել

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Բելառուսի նախագահի խոսքերը համարել է հախուռն

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին «Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները,…
Դիտել

Հայաստանը կողմ է, որպեսզի քննարկում տեղի ունենա Ստեփանակերտի և Բաքվի միջև

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ հայկական կողմը ցանկանում է, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share