Ամուլսարի հանքավայրի աշխատանքը կվերսկսվի

Փորձում ենք տնտեսական կառուցվածքը փոխել այնպես, որ հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ դրա նվազումն էլ նպատակներից մեկը չէ։

«Հանքարդյունաբերության նվազումը տեղի է ունեցել երկրորդ խոշոր հանքի կանգնած լինելու պատճառով։ Խոսքը Թեղուտի հանքավայրի մասին է, որի սեփականատերը և փոխկապակցված գործընկերները հայտնվել են սանկցիաների տակ։ Դրա պատճառով ընկերությունը հնարավորություն չի ունեցել տնտեսական գործունեություն իրականացնել»,- ասաց նա։

Իր խոսքում նախարարը հայտնեց նաև, որ Ամուլսարի հանքավայրի աշխատանքը կվերսկսվի։ 

«Հենց այսօր կստորագրենք խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը։ Այսօր՝ ժամը 17:00-ին, 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կան»,- ասաց Քերոբյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փրկարարները ծննդկանին իրենց մեքենայով մոտեցրել են շտապօգնությանը

Հաջորդը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Դատական հայց ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարի

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի…
Դիտել

Հաշմանդամություն ունեցող անձանց համար կապահովվեն խելամիտ հարմարեցումներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share