Այրվածքներ ստացած 3 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում  տեղակայված  զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայողներն էլ արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ։

Լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի՝ նրանց բոլորի վիճակն այս պահին  գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհիհետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։ Այրվածքներ ստացած երեք զինծառայող տեղափոխվել էին հիվանդանոց:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

Հաջորդը

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի

Առնչվող նյութեր
Դիտել

ԶՈւ ԳՇ աշխատանքային խումբը շրջայց է կատարել հարավարևելյան ուղղության զորամասեր

Սեպտեմբերի 28-ից 30-ը ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հերթական շրջայցն է կատարել հարավարևելյան ուղղության զորամասեր և…
Դիտել

Հայտնի է երբ կհանդիպեն Միրզոյանը, Բայրամովը և Բլինքենը

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ արդեն հայտնի է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ և,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share