Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ դատախազության համալսարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին եղել է նաև Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանում: 

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վյաչեսլավ Վլասովի և Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Նինա Շալումովայի հետ զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի դատախազության և Համալսարանի միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներին, դատախազների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարում թիրախային կրթության կազմակերպման անհրաժեշտությանը: 

ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանը բարձր է գնահատել Համալսարանի հետ առկա համագործակցության մակարդակը, Համալսարանում հայ դատախազների համար իրականացվող վերապատրաստման դասընթացի որակն ու ընդգծել Հայաստանի դատախազության համար կադրերի շարունակական կրթության ապահովման կարևորությունը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրդեհ Երևանի Դուրյան թաղամասի բնակարաններից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հաջորդը

Ղրիմի հարցը կարող է դառնալ երկարաժամկետ տարածքային հակամարտություն, ինչպիսին Ղարաբաղն է կամ Գազայի հատվածը. The Washington Post

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նույնպես կմեկնեն Ղազախստան

Ղազախստան ուղարկված խաղապահ ուժերում ներառված են՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի նկատմամբ. տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share